Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 հունիսի 2026 • 06:51

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Թրամփի ջանքերի արդյունքն է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփի 80-ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և տարածաշրջանային խաղաղությանն ուղղված քայլերը հնարավոր են դարձել նաև Թրամփի հետևողական ջանքերի շնորհիվ։

 Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Թրամփի ջանքերի արդյունքն է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփին նրա 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, երկար կյանք և նոր հաջողություններ պետական գործունեության մեջ, ասյ մասին նա գրել է իր X- ի հարթակում։

Ուղերձում Ալիևը նշել է, որ Թրամփը «անփոխարինելի դեր է խաղացել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատման և խորացման գործում»։

Նա ընդգծել է, որ Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը, որը նախաձեռնվել էր Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում և հետագայում ավարտին հասցվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  Ադրբեջան կատարած այցի շրջանակում, երկկողմ հարաբերությունները բարձրացրել է «որակապես նոր մակարդակի»։

Ադրբեջանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը և Հայաստանի հետ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի» նախաստորագրումը «խաղաղության հաստատմանն ուղղված հետևողական ջանքերի արդյունք են»։

Ալիևը անդրադարձել է նաև «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» (TRIPP) նախաձեռնությանը՝ նշելով, որ այն կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն և կդառնա Միջին միջանցքի մաս։

«Մենք TRIPP-ը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում», — ասված է ուղերձում։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։