Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
2 հունիսի 2026 • 17:27

Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները մտքեր են փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը։ Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերի ավարտը, որը հնարավորություն է տալիս երկու երկրների միջև երրորդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնակետ կամ ծագման երկիր նշել «Հայաստան/Թուրքիա» և հակառակը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։