Հայաստանի և Վիետնամի միջև տեղի է ունենցել համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստ
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերվող հարցեր:

Մայիսի 15-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Վիետնամի Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանը։ Տեղեկությունը տրամադրել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները. երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, առևտրային, զբոսաշրջային, գիտական, կրթական, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու ոլորտային համագործակցության ընդլայնմանը:
Կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրությունը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։