Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով
Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21.5%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ-ը։
Ըստ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրության՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.196 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար–մայիս ամիսներին այն կազմել էր 2.763 միլիարդ դոլար։ Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում․ 2026 թվականի հունվար–մայիսին այն կազմել է ընդհանուր ծավալի 28%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 35.1%-ը։
Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 36.7%-ից հասնելով 29.8%-ի 2026 թվականին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ աճել է․ Բելառուսի հետ՝ 8.3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194.8%-ով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 7.865 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 0.1%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի 7.870 միլիարդ դոլարի ցուցանիշից։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը