Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները վկայում են խաղաղության ուղղությամբ կարևոր առաջընթացի մասին.Դավիդ Ֆերնանդես Պույանա.
«Չնայած այդ ամենին՝խաղաղությունը դեռևս մնում է փխրուն և պահանջում է միջազգային հանրության հետևողական աջակցություն»:

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները վկայում են խաղաղության ուղղությամբ կարևոր առաջընթացի մասին՝ այնուամենայնիվ, խաղաղությունը դեռևս մնում է փխրուն և պահանջում է միջազգային հանրության հետևողական աջակցություն։ Այսպիսի կարծիք է հայտնել «Արմենպրեսս» -ին տված հարզազրույցում ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Խաղաղության համալսարանի դեսպան և մշտական դիտորդ Դավիդ Ֆերնանդես Պույանան:
Նա ասել է, որ կարևոր և նշանակալի քայլեր է տեսնում խաղաղության ուղղությամբ։ Այս առումով, մասնավորապես, հատկանշական է համարել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության հռչակագիրը: Այդուհանդերձ, այդ խաղաղությունը շատ փխրուն է և պահանջում է միջազգային հանրության հետևողական աջակցություն։
«Այս տարին նույնպես կարևոր է, քանի որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրոպայի առաջնորդները հավաքվեցին Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին։ Եվ սա աշխարհաքաղաքական առումով շրջադարձային պահ էր Հայաստանի համար. կարծում եմ, որ սա նաև կարևոր ուղերձ էր միջազգային հանրությանը»,-նշել է Դավիդ Պույանան:
Սակայն Դավիդ Ֆերնանդես Պույանան, այս ամենի հետ մեկտեղ տեսնում է մարտահրավերներ ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես են իրականացվելու այն խոստումները, որոնք եվրոպացի առաջնորդներն արդեն տվել են Հայաստանի կառավարությանը՝ հատկապես աշխարհում տեղի ունեցող խառնաշփոթի և պատերազմների պայմաններում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։