Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 մայիսի 2026 • 17:30

Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնյան հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարության աշխատակազմի ղեկավարին

Զրուցակիցները քննարկել են երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարարության  պաշտոնյան հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարության աշխատակազմի ղեկավարին

Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։ Ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ՂՀ ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը։

Ըստ ԱԳ նախարարության տարածած տեղեկատվության, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։