Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Թուրքիայի հետ սահմանների բացման ֆոնին Երևանն ի վերջո Մոսկվային զրկում է ազդեցության որևէ լծակից։ Եվ Կրեմլի աշխարհաքաղաքական պարտության վերջին ակորդը դարձավ Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի հայտարարած որոշումը»,-ասված է հոդվածում։
Հայաստանը վերջապես երես թեքեց Ռուսաստանից․ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայություն
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հոդված է հրապարակել, որը կրում է «Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է. Հայաստանը վերջապես երես թեքեց Մոսկվայից և շրջվեց դեպի Եվրոպա» վերնագիրը։

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հոդված է հրապարակել, որը կրում է «Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է. Հայաստանը վերջապես երես թեքեց Մոսկվայից և շրջվեց դեպի Եվրոպա» վերնագիրը։
«Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում էր որպես Հարավային Կովկասում իր ֆորպոստ ու գրպանի գործընկեր, սակայն հայկական ընտրություններին միջամտելու հերթական ձախողված գործողությունից հետո Ռուսաստանը վերջնականապես կորցնում է տարածաշրջանում իր ազդեցությունը։ Ի պատասխան հայ ժողովրդի ընտրության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, ինչպես և սպասվում էր, հանկարծակ սպառնալիք հայտնաբերեց ծիրանի, բալի, ձկան, «Ջերմուկ» հանքային ջրի և հայկական կոնյակի մեջ, սակայն Կրեմլում մոռացել էին, որ այլևս 1990-ականներում չենք, և տնտեսական փլուզման ու զղջման փոխարեն Հայաստանը շնորհակալություն հայտնեց ԵԱՏՄ իր գործընկերներին՝ առևտրային այլընտրանքներ փնտրելու իրավունքը ճանաչելու համար։
Քանի դեռ Ռուսաստանն արգելափակում էր ծիրանի ներկրումը, Բրյուսելը բացեց իր շուկաները և տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացրեց։ Փաշինյանն ակնարկել է, որ եթե Մոսկվան որոշի բարձրացնել գները, Հայաստանը կբարձրացնի 102-րդ ռուսական ռազմաբազայի և երկաթուղային ցանցերի հարցը, որոնց շահագործման և սպասարկման համար ռուսներին այժմ կարող են 2 միլիարդ դոլարի հաշիվ ներկայացնել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։