Հասարակություն
29 մայիսի 2026 • 07:13
Հայաստանը ռուսաստանցիների համար ամենատարածված ուղղությունների թվում է հունիսին
Ընկերության տվյալներով՝ Հայաստանը, Բելառուսի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի հետ միասին, ընդգրկվել է ճանապարհորդության համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում:

Հայաստանը 2026 թվականի հունիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների թվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են էքսկուրսիաների և հեղինակային տուրերի առցանց ամրագրման «Թրիփստեր» ծառայությունում:
Ընկերության տվյալներով՝ Հայաստանը, Բելառուսի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի հետ միասին, ընդգրկվել է ճանապարհորդության համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում:
Փորձագետները նշում են՝ ռուսաստանցիների հետաքրքրությունը հունիսին արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ շարունակում է բարձր մնալ:
«Թրիպստերը» հայտնել է՝ պահանջարկըզգալիաճել է նաև Ղազախստանի նկատմամբ։ Մասնավորապես, Ալմաթիում էքսկուրսիաների հանդեպ հետաքրքրությունը նախորդտարվանույնժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2,3 անգամ:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։