Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալ կարևոր առևտրային հանգույցներից մեկը. Արարատ Միրզոյան
Նախարարն անդրադարձել է Գյումրի-Կարս երկաթգծի նախագծին և ավտոմոբիլային ճանապարհի բացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ակնարկներին՝ շեշտելով, որ այդ շարժն այսպես թե այնպես լինելու է, և Հայաստանը չպետք է ձեռնունայն մնա։

Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալ այլընտրանքային օղակ և առանցքային հանգույց Արևմուտք-Արևելք նոր ապրանքաշրջանառության ու առևտրի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարն անդրադարձել է Գյումրի-Կարս երկաթգծի նախագծին և ավտոմոբիլային ճանապարհի բացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ակնարկներին՝ շեշտելով, որ այդ շարժն այսպես թե այնպես լինելու է, և Հայաստանը չպետք է ձեռնունայն մնա։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ենթակառուցվածքների վերականգնումը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունի, և կառավարությունը հաստատակամ է այս հարցում.
«Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնելու, չի կարելի, դա մենք ինքներս մեզ երբեք չենք կարող ներել։ Հետևաբար՝ այդ հարցը պետք է լուծվի, և երկաթուղու բացակայող հատվածը, որի պատճառով Գյումրի-Կարս կապը չի գործում, պետք է կառուցվի»։
Քանի որ Հայաստանի երկաթուղային համակարգը գտնվում է ռուսական կողմի կոնցեսիոն կառավարման ներքո, ԱԳ նախարարը պարզաբանել է Մոսկվայի հետ ընթացող քննարկումների տրամաբանությունը.
-
Այս պահին ակտիվ խոսակցություններ են ընթանում ռուսաստանցի գործընկերների հետ՝ նախագիծը համատեղ իրականացնելու շուրջ։
-
Եթե ռուսական կողմի հետ համաձայնություն ձեռք չբերվի, Հայաստանը պատրաստ է գնալ ինքնուրույն քայլերի. «Կստացվի իրենց հետ համատեղ լուծել այդ հարցը՝ կստացվի, չի ստացվի՝ որևէ այլ լուծում կգտնենք։ Բայց այդ հարցը պետք է լուծվի», — եզրափակել է Միրզոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։