Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով
«Հայաստանը չի խոչընդոտում մեր աշխատանքը. կառույցի բնականոն գործընթացը շարունակվում է, և մենք որոշումներ ենք կայացնում»։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել Կազմակերպությունից։
«Մենք բոլոր փաստաթղթերը ուղարկում ենք ներպետական ընթացակարգով քննարկման, այդ թվում՝ Հայաստան։ Յուրաքանչյուր դեպքում ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում քննարկմանը կամ որոշումների կայացման գործընթացին, սակայն առարկություն չունի սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունման վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքը. կառույցի բնականոն գործընթացը շարունակվում է, և մենք որոշումներ ենք կայացնում։
Նրանք չեն մասնակցում մեր հիմնական գործունեությանը, զորավարժություններին կամ նմանատիպ այլ միջոցառումներին։ Ուստի, կարծում եմ, սա լիովին համապատասխանում է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին։ Փաստացի նրանք արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։