Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանին:
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։
Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի տարածած հաղորդագրության ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպությունն է, որին անդամակցում է 142 երկիր։
Կոնգրեսի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությունը։ Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում անցկացվել էր ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։
ՌՍՄԽ նախագահի հետ արդեն պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։
2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։ Գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի անցկացմամբ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: