Հայաստանը հանկարծակի դուրս չի գա ԵԱՏՄ-ից. Նիկոլ Փաշինյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք հանկարծակի ոչ մի բան չեն պլանավորում անել։

Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կամ երբ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք՝ մենք դուրս կգանք պլանավորած»,- ասել է նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք հանկարծակի ոչ մի բան չեն պլանավորում անել։
«Մեր հանձնառությունները, նպատակները թափանցիկ են»,- հավատացրեց նա։
Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, Մոլդովայի կամ Վրաստանի՝ Փաշինյանն արձագանքեց, թե կոռեկտ չէ համեմատությունը։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Վրաստանին, և՛ Մոլդովային։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ Հայաստանին համեմտության մեջ դնեն կամ այդ երկրների անունն օգտագործվի որպես նեգատիվ չափանիշ, որովհետև դրանք հիանալի երկրներ են, Հայաստանի համար բարեկամական երկրներ են»,- ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։