Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
Ուրախ եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար.Ալիս Ռուֆո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Երևանում մայիսի 5-ին կնքած փոխըմբռնման հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի խորացնել արդեն եռամյա պատմություն ունեցող համագործակցությունը հատկապես անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների ոլորտներում:
Այս մասին ՝ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն:
«Ուրախ եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար: Այն պաշտոնական բնույթ է հաղորդում նրա ղեկավարած նախարարության և Զինված ուժերի նախարարության Պաշտպանական նորարարությունների գործակալության միջև համագործակցությանը։ Այս համաձայնագիրը թույլ կտա խորացնել մեր երկու երկրների միջև 2023 թվականին սկսված համագործակցությունը հետազոտությունների և նորարարությունների ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների բնագավառներում»,-նշել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։