Չորեքշաբթի, սեպտեմբերի 16
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
25 օգոստոսի 2026 • 17:12

Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ․  ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտ

«Նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,- նշել է պաշտոնյան։

Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ․  ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտ

Ճեպազրույցի ժամանակ   ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ։ Խոսնակն ասել է, որ Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի ԵՄ՝ իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Այս հանգամանքը նա կարևոր խորհրդանշական քայլ է համարել։

Մարկուս Լամերտն ասել է, որ իրենք արդեն աշխատում են Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ կապի, առևտրի և շատ այլ ոլորտներում։

Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն էլ հավելել է, որ դա Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է:

«Մենք հետաքրքրությամբ ենք հետևում դրան: Դուք գիտեք, որ նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,- նշել է պաշտոնյան։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև