Հայաստանը բախվել է լայնածավալ պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի. Euronews
Euronews-ը նշում է, որ նախընտրական արշավն ընթանում է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների նկատելի խորացման ֆոնին։

Հիմնվելով փաստերի ստուգման ծառայության իրականացրած հետազոտության վրա,Euronews-ը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացվող պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի մասին։ Տեղեկությունը տրամադրել է« Արմենպրես»:-ը
Լրատվամիջոցը նշում է, որ հետազոտողները այն անվանում են վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործողություններից մեկը։
Հոդվածում նշվում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը բախվել է լայնածավալ պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի։
Ըստ հետազոտողների՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին «Մատրոշկա» ցանցի շրջանակում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավ է և ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ։
Կան կեղծ տեսանյութեր, որոնց մի մասում տարածվում է այն թեզը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի։
Նշվում է նաև, որ հայտնաբերվել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ ավելի քան մեկ տասնյակ կեղծ տեսանյութեր։ Դրանցում կրկնվում է «գաղտնի գործարքի» մասին պնդումը, համաձայն որի՝ Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին ընտրություններում՝ նրա հաղթանակից հետո Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու խոստման դիմաց։
Մայիսի 11-ին տարածված կեղծ տեսանյութերից մեկում պնդվել է, թե Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է Հայաստանում ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը, իսկ վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր է «հրահրել ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ»։
Հետազոտողները նշում են, որ կեղծ տեսանյութերը արշավի միայն մի մասն են։
Euronews-ը նշում է, որ նախընտրական արշավն ընթանում է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների նկատելի խորացման ֆոնին։ Որպես առանցքային դրվագ առանձնացվում է մայիսի սկզբին կայացած առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։