«Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառությունն էր». Քիմ Քարդաշյանի գրառումը
Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայոց Ցեղասպանության տարելիցին:

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ ընդգծելով՝ հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մաս է կազմում։
Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, որ ես այն ամեն օր կրում եմ ինձ հետ։
Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մարդկանց համար, որոնք տառապում են, որպեսզի նրանց կյանքերը պաշտպանված լինեն, նրանց ձայները լսելի լինեն, և նրանց ցավը չանտեսվի», - գրել է Քարդաշյանը:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։