Հայ-վրացական խորհրդակցություններ Թբիլիսիում
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերին:

Ապրիլի 2-ին Թբիլիսիում անցկացվել է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև երկկողմ քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։
Վրացական պատվիրակությունը գլխավորում էին երկու երկրի արտգործնախարարների տեղակալներ Լաշա Դարսալիան և Վահան Կոստանյանը։
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերին: Կողմերը շեշտել են առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում ինտենսիվ դինամիկան։
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ քննարկվել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացները, վրացական կողմը ևս մեկ անգամ հաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և կայունության ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: