«Հատիս» մեգանախագծի շուրջ համախմբվել են գործարար կանայք տարբեր երկրներից
Տարբեր երկրներից, տարբեր ճանապարհներով, բայց մեկ գաղափարի ու մեկ նպատակի շուրջ համախմբված՝ նրանք այսօր այստեղ են՝ իրենց ներկայությամբ, աջակցությամբ ու հավատով ընդգծելու ազգային միասնության ուժը։

Դեպի Հատիսի գագաթ մարդկանց հոսքը չի դադարում․ Հայաստանից ու Սփյուռքից ժամանած գործարար կանայք այսօր միավորվել են՝ պատմական այս կարևոր օրվա մի մասը դառնալու համար, սոցցանցի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Տարբեր երկրներից, տարբեր ճանապարհներով, բայց մեկ գաղափարի ու մեկ նպատակի շուրջ համախմբված՝ նրանք այսօր այստեղ են՝ իրենց ներկայությամբ, աջակցությամբ ու հավատով ընդգծելու ազգային միասնության ուժը։
«Հատիս» մեգանախագիծը՝ Քրիստոսի արձանի և «Նոյյան Տապան» համալիրի կառուցմամբ, ոչ միայն դառնալու է ապագա սերունդների հպարտության աղբյուր, այլ նաև նոր շունչ է հաղորդելու տարածաշրջանին՝ զարգացնելով զբոսաշրջությունը, ստեղծելով նոր հնարավորություններ և Հայաստանը դարձնելով առավել ճանաչելի աշխարհում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։