Հաստատվել է ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը
Կառավարությունը նպատակ ունի աջակցել հայ տնտեսվարողներին, որպեսզի նրանք կարողանան դիրքավորվել միջազգային շուկայում։

Ինչպես տեղեկացրել էր ՀՀ էկոնամիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվել և հաստատվել է ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։
ՀՀ տարածքից 2026թ․ հունիսի ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝
ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 770 ՀՀ դրամ,
լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 275 ՀՀ դրամ,
պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 400 ՀՀ դրամ,
ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ։
Կառավարությունը նպատակ ունի աջակցել հայ տնտեսվարողներին, որպեսզի նրանք կարողանան դիրքավորվել միջազգային շուկայում։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը