Հասարակություն
6 ապրիլի 2026 • 08:38
«Հարավկովկասյան երկաթուղին» բարձրացրել է գնացքների տոմսերի սակագները
Այս փոփոխությունները կատարվել են առանց թափանցիկության և առանց ուղևորներին նախապես տեղեկացնելու:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, առանց որևէ պաշտոնական հայտարարության կամ հանրային պարզաբանման, բարձրացրել է մի շարք գնացքների տոմսերի սակագները։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է օգտատեր Պավլիկ Ավդալյանը և ներկայացրել նկատված փոփոխությունները:
Մասնավորապես՝
- Երևան–Գյումրի ուղղությամբ նոր գնացքի տոմսի գինը 1400 դրամից դարձել է 1500 դրամ,
- Նույն ուղղությամբ հին գնացքի դեպքում՝ 1200 դրամից դարձել է 1300 դրամ,
- Երևան–Արաքս և Երևան–Երասխ ուղղություններով սակագինը 750 դրամից բարձրացել է մինչև 800 դրամ։
«Այս փոփոխությունները կատարվել են առանց թափանցիկության և առանց ուղևորներին նախապես տեղեկացնելու, ինչը հարցեր է առաջացնում թե՛ ծառայության մատուցման որակի, թե՛ հանրության նկատմամբ վերաբերմունքի առումով։
Կարծում եմ՝ նման դեպքերում անհրաժեշտ է պարտադիր պաշտոնական պարզաբանում և հիմնավորում, քանի որ խոսքը վերաբերում է հազարավոր քաղաքացիների ամենօրյա օգտագործման ծառայությանը։ Հուսով եմ՝ համապատասխան կառույցները կարձագանքեն և պարզաբանում կտան ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- գրել է օգտագերը։
Մեկնաբանության բաժնում մեկ այլ օգտատեր էլ գրել էր, որ գնացքով դեպի Քարակերտ ուղեվարձը դարձել է 800 դրամ, նախորդ 600 դրամի փոխարեն:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։