Հանրությանը պետք է համախմբել, լսել և միասին լուծումներ գտնել. Ծառուկյան
Մենք համոզված ենք, որ արդյունավետ և պատասխանատու կառավարման պայմաններում հնարավոր է ոչ միայն լուծել կուտակված խնդիրները, այլ նաև մարդկանց վերադարձնել վստահությունն ու ապագայի հանդեպ հույսը։

Նախընտրական հանդիպումների հերթական ուղղությունը Սյունիքի մարզն է։ Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ, սոցցանցի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրների, մտահոգությունների ու սպասումների մասին։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում հենց այդ խնդիրների լուծումն է՝ սոցիալական արդարության ապահովումը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումը։
Մենք համոզված ենք, որ արդյունավետ և պատասխանատու կառավարման պայմաններում հնարավոր է ոչ միայն լուծել կուտակված խնդիրները, այլ նաև մարդկանց վերադարձնել վստահությունն ու ապագայի հանդեպ հույսը։
Հանրությանը պետք է համախմբել, լսել մարդկանց և միասին լուծումներ գտնել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը։
Իմ կյանքի և գործունեության ընթացքում միշտ փորձել եմ անել այն, ինչի համար ժողովուրդը կարող է հպարտանալ։ Տարիներ առաջ Բաքվում ծածանված հայոց հաղթական եռագույնը բոլորիս հաղթանակն էր, մեր միասնականության ու ուժի խորհրդանիշը։
Այսօր էլ մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի»,-գրել է Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։