Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Բացի այդ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 12 հետախուզվող անձ։

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները հուլիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում բացահայտել են 168 հանցագործության դեպք, որոնցից 3-ը կատարվել են նախկինում։
Բացի այդ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 12 հետախուզվող անձ։
Բացահայտված դեպքերի զգալի մասը վերաբերում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուն և թմրամիջոցների շրջանառությանը։ Մասնավորապես արձանագրվել է՝
-
49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձանց կողմից ղեկին հայտնվելու,
-
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
15 դեպք՝ խարդախության,
-
11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
6 դեպք՝ սառը զենք կրելու,
-
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության,
-
3-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ինչպես նաև թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու։
Արձանագրվել են նաև պաշտոնեական կեղծիքի, փաստաթուղթ կեղծելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ իրավախախտումների 2-ական դեպքեր։
Բացահայտվել են նաև կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի ձեռնարկատիրության, թմրանյութի իրացման ու մաքսանենգության, ինչպես նաև ապօրինի ծառահատումների առանձին դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 3 դեպք՝ 1-ական կողոպուտի, ֆիզիկական ներգործության և գույքին տիրանալու փաստերով։
Ցավոք, անցած մեկ օրվա ընթացքում հանրապետության ճանապարհներին իրավիճակը հանգիստ չի եղել։ Գրանցվել է 17 ավտովթար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել համակեցության և երթևեկության կանոնները, չնստել ղեկին առանց վարորդական իրավունքի և ցուցաբերել զգոնություն:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։