Քաղաքականություն
2 հուլիսի 2026 • 06:30
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
Նախագահը շնորհավորել է դեսպանին Կանադայի ազգային տոնի կապակցությամբ և խնդրել իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախագահը շնորհավորել է դեսպանին Կանադայի ազգային տոնի կապակցությամբ և խնդրել իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին։
Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Կանադայի միջև հարաբերություններն ունեն զարգացման դրական ընթացք։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանն ուղղված աջակցությունը կարևոր նշանակություն ունի երկրի անվտանգության և զարգացման տեսանկյունից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։