Քաղաքականություն
1 հունիսի 2026 • 10:39
Հակակոռուպցիոնը կրկին ձայնագրություն է հրապարակել. այս անգամ այն ԲՀԿ–ին է վերագրվում
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում, ըստ հաղորդագրության, ԲՀԿ անդամն ընտրակաշառք խոստանալու և տալու մասին է խոսում։
Կոմիտեն պնդում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հիշեցնենք, որ մայիսի 27–ին իրավապահները մտել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ, որից հետո 10 անձ ձերբակալվել էր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: