Գյուղացին մեր երկրի ուժն է․ Գագիկ Ծառուկյան
Ռյա Թազա համայնքում հատկապես կարևորեցինք հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը։

Արագածոտնի մարզի Հնաբերդ, Ռյա Թազա և Արագած գյուղական համայնքներում մեր ժողովրդի հետ հանդիպումները լի էին ջերմությամբ ու անկեղծ զրույցներով, այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Չեմ դադարում ասել, որ գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի, իսկ ընտանիքները՝ ապրեն կայուն ու արժանապատիվ պայմաններում։
Ռյա Թազա համայնքում հատկապես կարևորեցինք հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը։
Ծանր ու դժվար օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է մեր կողքին՝ կիսելով մեր ցավն ու դժվարությունները, իսկ այդ փոխադարձ վստահությունն այսօր էլ շարունակում է մնալ մեր միասնականության կարևոր հիմքերից մեկը։
Օրվա ավարտին Արագած համայնքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդիկ ամենից շատ ուզում են խաղաղ, համերաշխ և վստահ ապագա։ Հենց այդ ճանապարհով էլ պետք է միասին առաջ շարժվենք»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։