Գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության․Սամվել Կարապետյան
«Փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ և վերջնական»։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ և վերջնական։
Լրագրողները հիշեցրեցին, վերջին անգամ դատարանի բակում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա․ Ի՞նչ պատահեց։
«Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց դեմը զապորոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»,-պատասխանեց Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը հիշեցրեց, ՍԴ որոշումից հետո եղել է ընդդիմադիր ուժերի հայտարարությունը, այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս օրերին Կարապետյանը հանդիպել է նաև այն թիմակիցների հետ, որոնք աշխատելու են Ազգային Ժողովում։
« Գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության․ Կգա օրը, մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»,ասել է Սամվել Կարապետյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։