Գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է խարդախության եղանակով շուրջ 190 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտենմ բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպք՝ կապված ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի հետ։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպք՝ կապված ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գործունեության հետ, այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ կոմիտեի գլխավոր հաշվապահը 2019–2024 թվականներին պետական բյուջե չի վերադարձրել տարեկան ֆինանսավորումներից չօգտագործված 210.946.800 դրամը։ Փոխարենը նա կազմել է կեղծ վճարման հանձնարարագրեր, որոնք ներկայացվել են հաստատման գլխավոր քարտուղարներին։ Վերջիններս, տեղյակ չլինելով հանցավոր մտադրության մասին, հաստատել են դրանք, ինչի արդյունքում գումարները փոխանցվել են հաշվապահի անձնական հաշիվներին։
Քննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձը ընդհանուր առմամբ հափշտակել է շուրջ 187.506.457 դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ։
Գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ կիրառվել է պաշտոնավարման կասեցում։ Նա նախաքննության ընթացքում արդեն վերականգնել է 110.100.000 դրամ և հայտնել է պատրաստակամություն՝ փոխհատուցելու մնացած վնասը։
Պաշտոնեական անփութության և պետությանն առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։