Գլխավոր դատախազությունը զգուշացնում է. վարժական հավաքներից խուսափելը հանգեցնում է քրեական պատասխանատվության
Իրավապահ գերատեսչությունը հատուկ զգուշացնում է, որ վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից չներկայանալը հանգեցնում է քրեական պատասխանատվության:

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով պահեստազորայինների վարժական հավաքներին ներկայանալու իրավական պարտավորությունների և չներկայանալու իրավական հետևանքների մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 4-Ն որոշմամբ՝ 2026 թվականի ընթացքում հայտարարվել են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարժական հավաքի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:
Իրավապահ գերատեսչությունը հատուկ զգուշացնում է, որ վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից չներկայանալը հանգեցնում է քրեական պատասխանատվության:
Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար, եթե այն դրսևորվել է անձի կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ:
Այս արարքի համար, որպես պատիժ, նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-ից 3 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։