Գինու կլաստերի ստեղծման գործընթացի շրջանակում մեծ ներդրումներ են սպասվում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում
Արենիում կբացվի գինու թանգարան։

Գինու կլաստերի ստեղծման գործընթացի շրջանակում մեծ ներդրումներ են սպասվում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Օրեր առաջ Արենիում են եղել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Այցելության նպատակը եղել է հենց ներդրումային ծրագրի ընթացքի ու առաջիկա նախաձեռնությունների շուրջ քննարկումները։
Այս ծրագրի կյանքի կոչումը կնպաստի գինու զբոսաշրջության զարգացմանը, կբարելավվի ենթակառուցվածքները և կամրապնդի Արենիի դիրքերը՝ որպես Հայաստանի առաջատար գինեգործական և զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը նշել է, որ «Արենիի գինու կլաստեր» ներդրումային ծրագրի շրջանակում բազմաթիվ գաղափարներ են քննարկվում համայնքի յուրաքանչյուր բնակավայրում ներդրումային աշխատանքներ իրականացնելու համար։
Նա հայտնել է ևս մի կարևոր նորություն․Արենի համայնքում ստեղծվելու է բավական մեծ գինու թանգարան, որը պետք է ամեն հարցում համապատասխանի միջազգային չափանիշներին։
Սյուզան Մարգարյանը վստահություն է հայտնել, որ սա կարևոր ներդում է լինելու համայնքի համար, և սա զբոսաշրջային մեծ հոսք է ապահովելու։
Թանգարանում ներկայացվելու է Հայաստանի, մասնավորապես, Արենիի գինեգործական պատմությունը, շեշտադրվելու է Արենի-1 քարանձավը, հնագիտական կարևոր գտածոներ և այլն։ Գործելու է նաև վաճառքի կենտրոն։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը