Գևորգ Պապոյանն ու Անտոն Ալիխանովը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի զարգացումը
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներն ու դինամիկան։ Հատուկ անդրադարձ է կատարվել արդյունաբերական կապերի ընդլայնման հնարավորություններին և երկկողմ ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քայլերին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
Հանդիպման արդյունքներով Գևորգ Պապոյանն ու Անտոն Ալիխանովը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ ու կառուցողական երկխոսությունը։ Այն միտված է լինելու երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա13 սեպտեմբերի 2026
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռների անցումը սահմանին
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են սահմանային առևտուրը․ Նորդուզ–Մեղրի անցակետում նախատեսվում է «կանաչ» մաքսային միջանցքի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և բեռնափոխադրումների արագացում։
Էկոնոմիկա11 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը
Նախարար Պապոյանըկարևորել է նաև նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Էկոնոմիկա9 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: