Էկոնոմիկա
22 հուլիսի 2026 • 12:21
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար, Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ռազմավարության արդյունավետ իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումները։
Ենթախորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի հետագա լրամշակման ընթացքում։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը