Գևորգ Պապոյանը ներկայացրել է 2025 թ. Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու խնդիրները
«Այլևս անցել են ժամանակները, երբ ասում են, որ հայկական արտադրանքը մրցունակ չէ Եվրոպայում՝ որակական առումով»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ԵԱՏՄ եւ եվրոպական ուղղությամբ տնտեսական զարգացումները: Քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
«Հայաստանի տնտեսական զարգացման միտումները նախորդ տարվա ընթացքում շարունակել են մնալ բարձր: Հայաստանն աշխարհի միջին տնտեսական աճից 2,1 անգամ ավելի արագ է աճել, եւ ավելի քան 4 անգամ ԵԱՏՄ աճից է ավելի արագ աճել: Հայաստանը 2 անգամ արագ է աճել նաեւ զարգացող երկրների համեմատությամբ, եւ մեր աճը նախորդ տարի կազմել է 7,1 տոկոս»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ դեռևս 5 տարի առաջ ծրագրված 7 տոկոսի փոխարեն արձանագրվել է 7,9 տոկոս տնտեսական աճ:
Գեւորգ Պապոյանը մանրամասն խոսել է աշխատատեղերի բացման, քաղաքացիներին աշխատանքով ապահովելու եւ աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին:
Նախարարի գնահատմամբ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին էական որակական փոփոխությունների է ենթարկվել, ինչը հնարավորություն է տալիս մրցունակ ապրանքներ արտահանել տարբեր երկրներ: Ըստ նրա՝ ԵԱՏՄ ստանդարտները նույնպես շատ բարձր են, դրանք ԵՄ ստանդարտներ են, երբեմն՝ ավելի բարձր: «Այդ ստանդարտներին մենք համապատասխանում ենք»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ դեռև ս կան որոշ արտադրողներ, որոնք խնդիրներ կունենան ե՛ւ ԵԱՏՄ ե՛ւ ԵՄ շուկաներում:
«Այլևս անցել են ժամանակները, երբ ասում են, որ հայկական արտադրանքը մրցունակ չէ Եվրոպայում՝ որակական առումով»,- փաստել է Գեւորգ Պապոյանն ու խոսել այս առումով առկա խնդիրների ու խոչընդոտների, նաեւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մասին:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
ՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, մտահոգված ենք ԵԱՏՄ ճակատագրով. Գևորգ Պապոյան
Այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում, ԵՄ շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
Տարադրամի շեշտակի տատանումներ չեն գրանցվել։