Գևորգ Պապոյան. «Մոսկվայից գազի գնի փոփոխության մասին հայտարարություն չեմ լսել, իսկ հակապետական գործունեությունը չի կարող անպատիժ մնալ»
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ ստացվել է ՌԴ պաշտոնական նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որը վերաբերում է գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման պայմանագրի հնարավոր դենոնսացիային։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Ռուսաստանի կողմից ռազմավարական ապրանքների մատակարարման համաձայնագրերի հնարավոր միակողմանի չեղարկման վերաբերյալ լուրերին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ ստացվել է ՌԴ պաշտոնական նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որը վերաբերում է գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման պայմանագրի հնարավոր դենոնսացիային։
Նախարար Պապոյանը նշել է, որ Մոսկվայից գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ հայտարարություն չի լսել, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի համապատասխան մեկնաբանության մասին հարցին ի պատասխան ասել է. «Գերատեսչության մամուլի խոսնակի ասածը չեմ մեկնաբանում»։ Նա նաև հավելել է, որ անձամբ չի տեսել ՌԴ համապատասխան գերատեսչությունից ստացված նամակը։
Անդրադառնալով էներգակիրների հնարավոր թանկացմանը և այլընտրանքային ուղիների որոնմանը՝ էկոնոմիկայի նախարարը հրաժարվել է խոսել այլընտրանքներից՝ հույս հայտնելով, որ իրավիճակը շուտով կկարգավորվի.
«Հիմա ամեն բան նորմալ է: Չեմ կարծում՝ կթանկանա: Հունիսի 8-ից հետո ամեն ինչ կկարգավորվի: Հայտարարություն են արել, էս ընթացքում լարվածություն կլինի, բայց ամսի 8-ից հետո այլ հայտարարություն կանեն»։
Նախարարն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին՝ վստահություն հայտնելով, որ հայաստանյան ընդդիմության առաջնորդները հունիսի 8-ից հետո ենթարկվելու են իրավական պատասխանատվության։ «Հակապետական գործունեությունը չի կարող անպատիժ մնալ»,- շեշտել է Պապոյանը։
Իսկ Վերին Լարսի անցակետում արգելափակված հայկական բեռնատարների խնդրին նախարարն արձագանքել է կարճ. «Դե, տեխնիկական հարց է, կլուծվի, էլի: Հո մաքսայինի աշխատող չե՞մ՝ գնամ բեռնատարի հոսք կարգավորեմ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։