Գերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար
ԵՔՀ-ի ութերորդ գագաթնաժողովը առաջին անգամ կանցկացվի առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի չի ժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին պետք է մասնակցեն մոտ 50 երկրների ներկայացուցիչներ, այս մասին հաղորդում է DPA-ն։
ԵՔՀ-ի ութերորդ գագաթնաժողովը առաջին անգամ կանցկացվի առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։
«Կանցլերը չի կարողանա մեկնել՝ այլ պարտավորությունների պատճառով»,- այցի չեղարկման պատճառների վերաբերյալ հարցմանն ի պատասխան DPA գործակալությանը հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
«Դաշնային կանցլերն արդեն մասնակցել է ԵՔՀ-ի երկու հանդիպման և ակտիվ կապեր է պահպանում բազմաթիվ մասնակիցների հետ»,- հավելել է նա։
Երևան մեկնելու փոխարեն Մերցը երկուշաբթի Բեռլինում կմասնակցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահության նիստին։ Այդ օրվա համար կանցլերի այլ հրապարակային միջոցառումներ Դաշնային մամուլի բյուրոն առայժմ չի հայտարարել։
Թե ով հենց կներակայացնի Գերմանիան կանցլերի փոխարեն, առայժմ որոշված չէ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։