Գարեգին Բ–ի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը
«Մաղթում եմ Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ոգու կորով և Աստծո անխոնջ օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում»

Գարեգին Բ–ի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
« Որպես ազգի հոգևոր առաջնորդ, Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Որպես Ամենայն հայոց կաթողիկոս, երկար տարիների զոհաբերական ծառայությունը Ձեզ խորին հարգանքի է արժանացրել ողջ քրիստոնեական աշխարհում: Մաղթում եմ Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ոգու կորով և Աստծո անխոնջ օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում»։Այս մասին Մոսկվայի Պատրիարքության պաշտոնական կայքում հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն նշում է ծննդյան 75-ամյակը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։