Գագիկ Ծառուկյանի պաշտպանների մամուլի ասուլիսը հետաձգվել է․ նրան կրկին հրավիրել են ՊԵԿ՝ հարցաքննության
Հետաձգման պատճառը Գագիկ Ծառուկյանին կրկին հարցաքննության հրավիրելն է։

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը հետաձգվել է։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր, Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Հետաձգման պատճառը Գագիկ Ծառուկյանին կրկին հարցաքննության հրավիրելն է։ Նա հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանա ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցեն՝ ք. Երևան, Դեղատան 3)։
«Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսված մամուլի ասուլիսը կկայանա այլ օր, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։