Քաղաքականություն
8 հուլիսի 2026 • 13:59
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտում է․ «Մայր Հայաստան»
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն

«Մայր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ․
«Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում մարդու հիմնարար ազատություններն ու սահմանադրական սկզբունքները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման հերթական դրսևորումներից է։ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի, ըստ այդ անձնավորության հրահանգի, ունեզրկման գործընթացը։
«Մայր Հայաստան» կուսակցությունը նման անօրինությունների տուժողներից է, որի նախագահ Անդրանիկ Թևանյանը, կրկին Փաշինյանի ապօրինի, հրապարակային հրահանգով, շինծու գործով ձերբակալված է, իսկ մյուս անդամների տներում խուզարկություններ են կատարվել։ Մենք մեր օրինակով գիտենք, թե ինչպես է գործում ռեժիմի «արդարադատությունը»։
«Մայր Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, սահմանադրական իրավունքը, և միայն մենք՝ միասնական ջանքերով, կարող ենք վերականգնել սահմանադրական կարգը։
Լինենք միասնական՝ հասկանալով, որ միայն օրենքի գերակայության ու սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա։ Այլ ճանապարհ չկա, և դա պետք է լինի այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական առանցքը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։