Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյան-ի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով, այս մաասին հայտնում է Ազատությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Գագիկ Ծառուկյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։
Նկարը համացանցից։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան