Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ սպորտի նախարարի հետ
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման ու համաշխարհային սպորտի զարգացման։

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը գտնվում էր Մոսկվայում, հայտնում են ՀԱՕԿ–ից։
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Միխայիլ Դեգտյարևը ջերմորեն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հույս հայտնել, որ այս հարթակը նպաստելու է տարբեր երկրների մարզական պոտենցիալի խորացմանը։
Գագիկ Ծառուկյանը նշել է, Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահությունը նոր դռներ է բացում համագործակցության խորացման համար։ «Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում»,- նշել է ՀԱՕԿ նախագահը, հավելելով, որ սպորտը դուրս է քաղաքականությունից և անարդար է, որ քաղաքական գործընթացների արդյունքում տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընհանրապես։
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման ու համաշխարհային սպորտի զարգացման։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։