Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում թոշակները կբարձրացնի մինչև 100000 դրամ
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը խոստանում է ընտրվելու դեպքում անմիջապես քննարկման ներկայացնել մեկ շնչի հաշվով մինչև 3 միլիոն դրամի վարկերը ներելու մասին որոշում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թոշակները պատրաստվում է հասցնել 100 հազար դրամի, այնուհետև ամեն տարի ավելացնել 5000-1000 դրամով։
Անդրադառնալով սահմանամերձ գոտու բնակավայրերի համար իրենց քաղաքական ուժի նախատեսած ծրագրերին՝ Ծառուկյանը ներկայացրել է, որ սահմանային գոտում պետք է ամբողջությամբ հանել գույքահարկը։
Բացի այդ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը խոստանում է ընտրվելու դեպքում անմիջապես քննարկման ներկայացնել մեկ շնչի հաշվով մինչև 3 միլիոն դրամի վարկերը ներելու մասին որոշում։
Նրա հաշվարկով՝ պետության կողմից նշված չափով վարկերը ներելու դեպքում մոտ 2 միլիոն 200 հազար մարդ կարող է դուրս գալ դժվար իրավիճակից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: