Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասում են Ծառուկյանի տան խուզարկության ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված, կամ ինչ կարգավիճակ ունի այս գործի շրջանակներում:

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։ Այսօր՝ հուլիսի 6–ի վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում ու դրանց տնօրենների բնակարաններում: Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է գործողությունը՝ Քննչական կոմիտեից դեռ չեն մանրամասնում: Մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ և ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասում են Ծառուկյանի տան խուզարկության ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված, կամ ինչ կարգավիճակ ունի այս գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերություններին, ըստ Տոնոյանի՝ «Արարատցեմենտ»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն»-ում խուզարկություններն ավարտվել են, դրանք կապարակնքվել են: Խուզարկություններն ավարտվել են նաև Օլիմպավանում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Դրանց գործունեությունը, Տոնոյանի խոսքով, ևս դադարեցվել է: «Մուլտի սթոուն» ընկերության տնօրենը նաև հրավիրվել է հարցաքննության:
Հիշեցնենք, նախորդ ամիս դատախազը առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ծառուկյանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: