Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
3 հունիսի 2026 • 12:39

Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. նա պահանջում է հերքում և 3 մլն դրամ

Բացի այդ, վիճարկվում է նաև այն պնդումը, թե ԲՀԿ առաջնորդն օտարերկրյա հատուկ ծառայությունների ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել կուսակցության ընտրական ցուցակում։

Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. նա պահանջում է հերքում և 3 մլն դրամ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և բարի համբավի արատավորման համար փոխհատուցում տրամադրելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգ:

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է պարտադրել վարչապետին հրապարակայնորեն հերքել Ծառուկյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները, որոնցում նրան անվանել էր «շպիոն», «լրտես» և «գործակալ»։

Բացի այդ, վիճարկվում է նաև այն պնդումը, թե ԲՀԿ առաջնորդն օտարերկրյա հատուկ ծառայությունների ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել կուսակցության ընտրական ցուցակում։

Ըստ հայցադիմումի՝ նշված հայտարարությունները զրպարտություն են և արատավորում են գործարարի ու քաղաքական գործչի բարի համբավը։

Որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է նաև 3 միլիոն դրամ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։