Ֆրանսիայի՝ ԱԳՆ եվրոպական հարցերով լիազոր նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ
Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադն ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, նախարարին ուղեկցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, դեսպան Օլիվիե Դըկոտինյինի առաջարկով մոտեցել Հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։