Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 հունիսի 2026 • 16:46

«Ֆիդանը Մոսկվայում անդրադառնալու է Հարավային Կովկասին». Anadolu

«Anadolu» գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16–17-ին կայցելի Մոսկվա, որտեղ կքննարկի թուրք-ռուսական հարաբերություններին առնչվող առևտրի, էներգետիկայի, անվտանգության և այլ հարցեր։

«Ֆիդանը Մոսկվայում անդրադառնալու է Հարավային Կովկասին». Anadolu

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական  գործակալությունը, հղում անելով նախարարության աղբյուրներից ստացված տեղեկություններին, հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ  նախարար Հաքան Ֆիդան հունիսի 16-17-ին կայցելի Մոսկվա։

Հրապարակման մեջ ներկայացվել են այն թեմաները, հարցերը, որոնց Ֆիդանն անդրադառնալու է այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում։

Նշվել է, որ Ֆիդանն ընդգծելու է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և բարեկեցության համար։ Նա հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկելու է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը, որոնք վերաբերում են առևտրի, էներգետիկայի, անվտանգության և հյուպատոսական ոլորտներին։ 

Նշվել են նաև արտաքին քաղաքական հետևյալ ուղղությունները, որոնց Ֆիդանն անդրադառնալու է․ ՌԴ-Ուկրաինա պատերազմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, Սև ծովում առկա լարվածության սպառնալիքները, Թուրքիայի աջակցությունը ԱՄՆ-Իրան խաղաղությանը, Իսրայելի գործողությունները։

Ի թիվս վերոնշյալի,  Ֆիդանը խոսելու է նաև Հարավային Կովկասի մասին։ Ըստ հրապարակման՝ Ֆիդանը հայտնելու է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, և որ Հարավային Կովկասում հաստատվելիք խաղաղության ու կայունության միջավայրը  օգտակար կլինի նաև Թուրքիայի և Ռուսաստանի համար։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։