Ferrari-ն նոր էլեկտրաքար Luce-ի ղեկ է նվիրել Հռոմի պապին
Այս մասին հայտնում է իտալական ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։

Ferrari ընկերության բարձրագույն ղեկավարությունը, տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Էլկանի և գլխավոր տնօրեն Բենեդետո Վինյայի գլխավորությամբ, այցելել է Կաստել Գանդոլֆոյում գտնվող Հռոմի Պապ Լևոն XIV-ի նստավայր։ Ինժեներների ու ղեկավարների ուղեկցությամբ նրանք պոնտիֆիկոսին են ներկայացրել ապրանքանիշի նոր` «Luce» հիպեր-էլեկտրամոբիլը։
Այս մասին հայտնում է իտալական ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Ջոն Էլկանը Հռոմի Պապին է նվիրել նոր մեքենայի ղեկը։ Նախքան վարորդի նստատեղին նստելը՝ Լևոն XIV-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք սա ապրանքանիշի առաջին չորսդռնանի սպորտային մեքենան է, ինչին ի պատասխան Էլկանը հստակեցրել է, որ «Luce»-ն Ferrari-ի պատմության մեջ առաջին հինգտեղանի ավտոմեքենան է։
Ferrari Luce-ն ապրանքանիշի պատմության մեջ առաջին լիարժեք էլեկտրամոբիլն է, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել էր նախօրեին։ Մեքենայի դիզայնով զբաղվել է Apple-ի նախկին աշխատակիցներ Ջոնի Այվի և Մարկ Նյուսոնի հիմնադրած LoveFrom ստուդիան։ Հիպերքարն օժտված է չորս էլեկտրական շարժիչով, որոնք ապահովում են 1050 ձիաուժ հզորություն։ Այն 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 2,5 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ-ի սահմանագիծը հատում է 6,8 վայրկյանում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։