Եվրոպայի խորհրդից դուրս գալու վերաբերյալ Իլհամ Ալիեվի սպառնալիքն ունի սիմվոլիկ բնույթ․ պարսիկ փորձագետ
Կովկասի հարցերով փորձագետ Ղասեմ Մոմենին «ILNA» լրատվականի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի խորհրդից դուրս գալու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքներին

Կովկասի հարցերով փորձագետ Ղասեմ Մոմենին «ILNA» լրատվականի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի խորհրդից դուրս գալու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքներին և Բաքու-Բրյուսել հարաբերությունների սրման աշխարհաքաղաքական ենթատեքստին։ Փորձագետն արել է հետևյալ շեշտադրումները.
- Եվրոպայի խորհրդից դուրս գալու վերաբերյալ Իլհամ Ալիևի սպառնալիքն ունի սիմվոլիկ բնույթ, հետապնդում է քարոզչական նպատակներ և հիմնականում հաշվարկված է ներքին լսարանի ու մեդիայի համար։
- Եվրոպական կառույցների կողմից Ղարաբաղի հայության բռնի տեղահանման քննադատությունը և Եվրոպայի խորհրդում Բաքվի ձայնի իրավունքի սահմանափակումը դիտարկվում է որպես Ադրբեջանի վրա ազդեցության լծակները պահպանելու և նրա հետագա ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու փորձ։
- Ադրբեջանը հայտնվել է ուժային տարբեր կենտրոնների շահերի բախման կետում։ Ռուսաստանը ճնշում է գործադրում Ուկրաինայի համատեքստում, ԱՄՆ-ն ունի հստակ պահանջներ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, իսկ Իրանը հետապնդում է իր սեփական անվտանգային շահերը՝ կապված սահմանների մոտ Իսրայելի ներկայության հետ։
- Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Եվրոպայի միջև ցանկացած պառակտումով, սակայն այս փուլում տնտեսապես չի կարող փոխարինել Արևմուտքին, քանի որ Ադրբեջանի արդյունաբերական ու տնտեսական չափանիշները կարգավորված են արևմտյան մոդելով։ Ռուսաստանի ազդեցությունը մնում է բացառապես քաղաքական ու անվտանգային տիրույթում։
- 2020 թվականի պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Հայաստանին գործուն աջակցություն չցուցաբերելը վկայում է Մոսկվայի և Բաքվի միջև եղած կուլիսային որոշակի համաձայնության մասին, ինչն էլ Ալիևին թույլ տվեց արագորեն հասնել իր նպատակներին և ամրապնդել սեփական իշխանությունը ներքին ընդդիմության նկատմամբ։ Սա ցույց է տալիս, որ Ալիևի վարչակազմը որոշակիորեն պարտական է Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, քանի որ այդ փուլում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումն առանցքային դեր խաղաց։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։