Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպոստի. Զախարովա
Նրա համզոմամբ՝ ԵՄ-ն որևէ իրական օգնություն չի տրամադրի, ինչպես որ իրական օգնություն չի տրամադրում այլ երկրներին, որոնց նրանք անընդհատ խոստանում են արագ անդամակցություն, բայց իրականում պարզապես արդյունահանում են ռեսուրսներ կամ շահագործում այդ երկրները իրենց քաղաքական նպատակների համար։

Եվրամիության երկրները ձգտում են Հայաստանը վերածել իրենց ֆորպոստի, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը ձգտում Հայաստանը վերածել իր ֆորպոստի։ Հայաստանի համաձայնությունը իր տարածքում նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ, ակնհայտորեն, կապված է այն փաստի հետ, որ երկրի ղեկավարությունը հույս ունի օգտագործել այն եվրոպական ուղով իր առաջընթացը արագացնելու համար», - ասել է նա։
Նրա համզոմամբ՝ ԵՄ-ն որևէ իրական օգնություն չի տրամադրի, ինչպես որ իրական օգնություն չի տրամադրում այլ երկրներին, որոնց նրանք անընդհատ խոստանում են արագ անդամակցություն, բայց իրականում պարզապես արդյունահանում են ռեսուրսներ կամ շահագործում այդ երկրները իրենց քաղաքական նպատակների համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: