Քաղաքականություն
27 օգոստոսի 2026 • 16:59
Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ
Եթովպիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում վերահաստատել է Ադիս Աբեբայի հանձնառությունը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ընդլայնման հարցում։

Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Եթովպիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում վերահաստատել է Ադիս Աբեբայի հանձնառությունը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ընդլայնման հարցում։
-
Գեդեոն Տիմոթեոսը ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-եթովպական երկկողմ հարաբերություններն ու շփումները շարունակական աճ են գրանցել։
-
Եթովպիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը նոր առաջընթաց կապրի, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։