Քաղաքականություն
14 մայիսի 2026 • 10:54
Եթե ՌԴ–ն կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող. Փաշինյան
Փաշինյանը ընդգծել է` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ արևմտյան սանկցիոն ռեժիմի մեջ չի մտնելու ու այնպիսի քայլեր չի անելու, որ ընկնի սանկցիաների տակ։

Եթե Ռուսաստանը կարող է սանկցիաներին դիմանալ, ապա Հայաստանը չի կարող։ Այսօր Երևանի Աջափնյակ վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտահայտվում ՀՀ իշխանությունների բալանսավորված քաղաքականությունը ԵՄ–ի և Ռուսաստանի հետ։
Փաշինյանը ընդգծել է` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ արևմտյան սանկցիոն ռեժիմի մեջ չի մտնելու ու այնպիսի քայլեր չի անելու, որ ընկնի սանկցիաների տակ։
«Այդ մասին մենք թափանցիկ ասել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերներին։ Մենք, բնականաբար, որևէ բան չենք ուզում անել Ռուսաստանի դեմ, սակայն մենք ունենք գիծ. եթե մենք զգանք, որ որևէ քայլ անելիս մենք ինքներս են ընկնում սանկցիաների տակ, մենք չենք անելու այդ քայլերը. ամենայն հարգանքով, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, քանի որ եթե Ռուսաստանը կարող է սանկցիայի տակ լինել ու դիմանալ, ապա Հայաստանը չի կարող»,- ասել է նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի` ԵՄ–ից կասկածներ կային, որ Հայաստանը շրջանցում է սանկցիաները։ Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները ԵՄ ներկայացուցիչներին մի քանի անգամ հրավիրել են Երևան ու նաև գրավոր արձանագրել, որ Հայաստանը չի խախտում սանկցիաների ռեժիմը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։