Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք. Սիմոնյանը
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանի հետ վերջնագրերով խոսելու մասին լրագրողի հարցին:

Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանի հետ վերջնագրերով խոսելու մասին լրագրողի հարցին:
«Նման խոսակցություները նոր չեն, ապրանքների ու գազի գնի հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են: Այդ պարագայում՝ եթե նման որոշում կկայացնեն, ՀՀ-ն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի:
Դրանից հետո շատ լավ, աշխատանքային ու արդյունավետ զրույց է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների միջև, ՀՀ-ի վարչապետը Հայաստանի կարծիքը և տեսակետը նույնպես ներկայացրել է, այլ մանրամասներ վարչապետն ինքը կհայտնի, եթե դրա կարիքը լինի: Սրանք խոսակցություններ ու պրոցես են, որոնք անգամ դրական են»,- նշել է նա:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։